Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում անչափահասը անչափահասին դանակահարել է, ինչի հետևանքով վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մ. Յ.-ի և 15-ամյա Ն. Գ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ էլ Ն. Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մ.Յ.-ին, ինչի հետևանքով վերջինը «որովայնի 1-ին պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Ն. Գ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, բանակցություններ են վարել Ն. Գ.-ի հարազատների հետ, ովքեր հայտնել են, որ երեխային կներկայացնեն ոստիկանություն։ Մինչ այս պահը դեռևս նրան չեն ներկայացրել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



















































