Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան

Հունվար 19,2017 19:07

Քիչ առաջ ընդհատվեց շուրջ երեքուկես ժամ տևած «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը:

Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում նիստը կշարունակվի:

Հիշեցնենք, որ հիմնական օրակարգային հարցը թերևս այն էր` արդյոք դաշինքով մասնակցեն ընտրությունների՞ն, թե՞ միայնակ:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ վարչության անդամները երեք-չորս անգամ հանդես են եկել ելույթներով, փորձել մեկը մյուսին համոզել: Սակայն նիստը ընդհատվել է, և որոշում այդպես էլ չի կայացվել: Հետաքրքրվեցինք` առարկություններ կայի՞ն, ինչու՞ ընդհանուր հայտարարի չէին գալիս, նա պատասխանեց. «Մենք ուզում ենք, որ ամեն մեկն ասի այն, ինչ մտածում է, որ հետագայում որևէ մեկի վրա ձախողում լինելու  դեպքում չբարդվի: Այսինքն`  կարող են դաշինքի անդամներից մարդիկ լինել, որ դուրս գան, որ այդ դեպքում խոսակցություն չլինի, որ որևէ մեկը չմնա պատասխանատու այդ ֆորսմաժորների դեպքում»:

Տիկին Մուրադյանի մոտեցումը լայն կոնսոլիդացիան է. դաշինքով գնալը. «Այլ կերպ լավագույն դեպքում  մի քանի մանդատի խնդիր է լուծվելու, իսկ երկրում գլոբալ հարցեր է պետք լուծել: ՀՀԿ-ին մեծամասնություն դառնալ չթողնելու համար պետք է դաշինքով գնանք: Հնարավոր է, որ ընթացքում լինեն ֆորսմաժորներ, ինչպես անցյալ անգամ` բամփոցիներ,  բայց ոչ մի բան չփորձել ու ասել, որ հրեշը վտանգավոր է, չարժե  նրա հետ կոնֆրոնտացիայի գնալ, դա հարցի լուծում  չէ»:

Ծառուկյանի հետ դաշինք կազմելուն սկզբունքորեն «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամը դեմ չէ, թեև նշեց, որ «Ծառուկյան» դաշինք կազմելով` արդեն նա ակնարկներ է արել, բայց մյուս կողմից ըստ ժառանգականի` «чем черт не шутит»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031