Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը եւ «Կարմիր բերետները» նույնպես միացել են «Համախմբում» դաշինքին

Հունվար 25,2017 15:41

Ինչպես հայտնի է, «Համախմբում» կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ դաշինք ստեղծելու մասին։

Այս պահի դրությամբ՝ այդ դաշինքին միացել են «Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը, «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը և Ժողովրդական կուսակցությունը։

Մենք ողջունում ենք բոլոր միացողներին և տեղեկացնում, որ այլ քաղաքական ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ քննարկումները, հանդիպումները և բանակցությունները շարունակվում են։

Դաշինքը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031