Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապ ճեպազրույց` առատ ձյան տեղումներով պայմանավորված 

Հունվար 27,2017 15:41

Հունվարի 27-ին «Սանիթեք» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանությունը հրավիրել են ճեպազրույց՝ առատ ձյան տեղումների, ինչպես նաև առաջիկա օրերի համար անհանգստացնող եղանակային կանխատեսումների պայմաններում Երևանումբնակչության անվտանգ տեղաշարժի կազմակերպման և ձնամաքրման համար ձեռնարկվող աշխատանքների մասին: Երևանի քաղաքապետարանի Կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանը, Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը, ինչպես նաև «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը ներկայացրել են, թե ինչպես են ընթանումձնամաքրման աշխատանքները, և քաղաքում անվտանգ տեղաշարժի համար հետիոտներն ու վարորդներն ինչ հիմնական կանոնների պետք է հետևեն:

«Կարևոր է, որպեսզի  բնակիչները տեղյակ լինեն, որ նախևառաջ մաքրվում են գլխավոր փողոցները, այլ կերպ ասած՝ կրիտիկական նշանակության փողոցները: Կրիտիկական ճանապարհներ ասելով՝ նկատի ունենք բոլոր առաջնային երթևեկելի փողոցները, դեպի դպրոցներ, հիվանդանոցներ ու ոստիկանություն տանող ճանապարհները: Մենք առաջնորդվում ենք նման օրակարգով, որպեսզի ձյան պայմաններում երթևեկությունը կաթվածահար չլինի և բնակչության անվտանգ տեղաշարժը ապահովված լինի»,-տեղեկացրել է «Սանիթեք»ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը:

Երևանի քաղաքապետարանիաշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը նույնպես տեղեկացրել է, որ բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայություններն այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով՝ բնակչության անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:

«Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ մինչ մենք զրուցում ենք, այսօր առավոտյան ձնից մաքրված մայթն արդեն իսկ ենթակա է մաքրելու: Սա ասում եմ, որպեսզի պատկերացում կազմեք իրականացվող աշխատանքների ծավալի մասին: Ուշադրության կենտրոնում պահելով կենտրոնական փողոցները՝ մենք նաև փորձում ենք մաքրել մայթերի առավել բանուկ հատվածները: Իրավիճակը մեր անմիջական վերահսկողության ներքո է»,- վստահեցրել է Հրայր Անտոնյանը:

Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը անդրադարձել է վարորդների կողմից անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությանը:

«Բոլոր վարորդներին, և, հատկապես սկսնակ վարորդներին, կոչ եմ անում խստորեն հետևելերթևեկության կանոններին և ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը»,- հորդորել է Հայկազ Մաթևոսյանը:

Մասնակից լրագրողների դժգոհությանն ի պատասխան, թե ինչու է ճեպազրույցն անցկացվում դրսում այս ցուրտ եղանակային պայմաններում, խոսնակները նշեցին, որ «Սանիթեքի», քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նման պայմաններում աշխատում են 24-ժամյա ռեժիմով, հետևաբար լրագրողները, դուրս գալով իրենց հարմարավետության գոտուց և 30 րոպե աշխատելով դրսում, կարող են ավելի օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը Երևանի բնակիչներին:

Նշենք, որ ըստ եղանակային կանխատեսումների, առատ տեղումները շարունակվելու են մինչև հունվարի 29 ներառյալ: «Սանիթեք» ընկերությունը հորդորում է բնակիչներին ճանապարհների անցանելիության հետ կապված որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին կամ գրել ընկերության պաշտոնական էջին:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031