Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 12-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կոստանյանին (լուսանկարում)։
Այնուհետև նշեց, որ Գյումրիում մասնակցել է Շիրակի մարզպետարանի շենքի լուսավորման արարողությանը, նաև Ախուրյանում պուրակի կառուցման գործընթացին են հետևել։ Ընդգծեց, որ երկու դեպքում էլ Երևան քաղաքը ներդրում ունի։ «Երևանի ավագանին գումար էր հատկացրել, որպեսզի այդ պուրակը կառուցվի »,-ասաց նա։ Հավելեց, որ Երևան քաղաքն ունի նման առաքելություն՝ մարզերին օգնելու մեկ-երկու ծրագիր իրականացնելու համար։
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից, որի տնօրենն է Կարինե Կոստանյանը։



















































