Լրահոս
Պետության ամոթն է
Օրվա լրահոսը

Գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք. Մեսրոպ Մանուկյան

Հոկտեմբեր 12,2026 11:46 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

ՔՊ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

ԻՍԿ ՔԱՂԱՔԸ ՊԱՀՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵ՞ՐԻՆԸ ․ ․ ․

Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․

Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ

Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ

Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ

Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ

Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ

Իսկ օրինակ Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում:

Այս նախագծում ո՛չ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին:

Ո՛չ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին:

ՔՊ-ի պատկերացմամբ Երևանը միայն քաղաքապետարա՞նն է, թե՞ նաև այն մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ քաղաքն ապրում է:

Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երևանցիների գումարն է:

Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաև նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երևանը:

Հ.Գ. Ձեր «պահած» Երևանը՝ մեկ պատկերով ․ ․ ․

Այսօր՝ Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի դիմաց

Փողոցի երթևեկելի հատվածում՝ աղբաման, աղբամանի մեջ՝ ծառի ճյուղեր ․ ․ ․

Երևանը պատրաստվում է COP17-ին՝ կենսաբազմազանության միջազգային համաժողովին ․ ․ ․

Եվ ահա քաղաքային իշխանությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում. ծառերը՝ աղբամաններում, աղբամանները՝ փողոցի մեջտեղում:

Թերևս սա կանաչապատման նորարարական ծրագիր է, որի մասին աշխարհը դեռ չգիտի ․ ․ ․

Հուսամ՝ COP17-ի հյուրերին էլ կծանոթացնեք այս բացառիկ փորձին:

Իսկ մինչ այդ գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք ․ ․ ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել