«Մենք գործարկել ենք տոմսային համակարգն ամբողջությամբ, վճարման տրամաբանությունը բերել ենք որոշակի ստանդարտի, և վճարումներն ու վալիդացիաները տեղի են ունենում, բայց ունենք մի կարևոր հարց, որը դեռևս առկա է օդում՝ ինչո՞ւ ենք սպասում ավտոբուսին 20 կամ 30 րոպե: Կարծում եմ՝ ժամանակն է, որ խոսենք մեր երթևեկության խնդիրներից»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ թեև բազմիցս խոսվել է առանձնացված ավտոբուսային գծերի կարևորության մասին, սակայն առիթ չի եղել թվային արտահայտությամբ այս հարցին անդրադառնալու: Նա թվային արտահայտությամբ ներկայացրեց իրենց չափումները և իրական պատկերը՝ օրվա բոլոր ժամերին: Պարզաբանեց, որ առաջին պիկը լինում է առավոտյան ժամերին, իսկ ամենամեծ պիկը՝ երեկոյան ժամերին, քանի որ երեկոյան ավելանում են նաև ժամանցային ուղևորությունները: Նա փաստեց, որ հանրային տրանսպորտի և մարդատար ավտոմեքենաների հոսքերի միախառնման արդյունքում էական խոչընդոտներ են լինում:
Կարդացեք նաև
«Եթե անգամ ամբողջությամբ համալրված լինի ավտոբուսային պարկը, բայց առանձնացված գծեր չունենանք, որոնցով այդ ավտոբուսները կերթևեկեն, կոնկրետ ժամերի ավտոբուս ելք անելով՝ մենք ուղղակի կավելացնենք խցանման մեջ գտնվող ավտոբուսների քանակը, և դրանից մեր քաղաքացիները կանգառում ավելի կարճ չեն սպասի»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































Հեքիաթներ մի պատմեք, նորմալ երկրներում առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտի հաճախականությունը ավելացնում են, այսինքն լրացուցիչ ավտոբուսներ են գիծ մտցնում, իսկ Ավինյանի թայֆան ունակ չի նման կառավարման համար, սրանք միայն տրանսպորտից փող քամելու մասին են մտածում, վարորդների վրա էլ անտաշ հսկիչի գործառույթ են ավելացրել, որ ուղևորների վրա գոռգոռան, մեջտեղի դուռը ուշ բացեն, թքած ունենալով, թե ավտոբուսից իջնողը գործից ուշանում է։
Մի խոսքով, Երևանի պես քաղաքի կառավարման համար անալիտիկ ու ճկուն մտածելակերպով քաղաքապետ է պետք, ոչ թե շուստրի խաբեբա – ԱՍԵՔ, ԿԱՆԵՆՔ երդումներով։