Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրները Լոս-Անջելեսում հանդիպումներ են ունեցել հայ համայնքի հետ

Հունվար 28,2017 15:46 Share

Հունվարի 27-ին Լոս-Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի է ունեցել «ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրներ Արամ Սարգսյանի («Հանրապետություն» կուսակցության նախագահ), Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ), Ալեն Սիմոնյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) և հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը։

Դաշինքի անդամները Սփյուռքի հայրենակիցներին ներկայացրել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախատեսվող իրենց ծրագրերը և անելիքները։ Շուրջ երեք ժամ և ավել տևած հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել նաև ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել