Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա քաղաքական պատվեր է». «Անալիտիկի» գործով 1-ին նիստին Տիգրան Ուրիխանյանը ներկա չէր (Տեսանյութ)

Փետրվար 01,2017 16:49

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Անալիտիկի» գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ «Անալիտիկ» լրատվականի տնօրեն, լրագրող Անի Հովհաննիսյանը մեղադրվում է «ՎՏԲ Հայաստան» բանկի եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հանդեպ շորթում իրականացնելու մեջ:

Դատավորը կողմերին տեղեկացրեց՝ երկու տուժողներն էլ ծանուցվել են, սակայն չեն ներկայացել. «Իսկ Տիգրան Ուրիխանյանն առանց հարգելի պատճառների չի ներկայացել»:

Գործով որպես վկա ներգրավված մի շարք անձինք  գրությամբ խնդրել են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները:

Մեղադրող-դատախազ Արմեն Շահբազյանի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո մեղադրյալ Անի Հովհաննիսյանն ասաց, որ իր համար պարզ չի  մեղադրանքի էությունն առաջին իսկ օրից. «Գոյություն չունեն նման հոդվածներ, որոնք վերագրվում են ինձ: Սա քաղաքական պատվեր է: Պահանջ ունեմ, որ դադարեցվի այդ ապօրինի քաղաքական հետապնդումն իմ հանդեպ»:

Անի Հովհաննիսյանը դատավորին դիմելով՝ մեկ այլ հարցի մասին բարձրաձայնեց. «Ինչո՞ւ են վկաների ցուցմունքները խեղաթյուրվում: Քննիչը ներկայացրել էր տվյալներ, որոնք այդ մարդիկ չեն ասել իրենց ցուցմունքներում»: Լրագրողի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հավելեց, որ մեղադրանքը ենթադրությունների վրա է հիմնված, ապացույցներ չկան:

Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը սահմանեց, որ սկզբում կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, կզննվեն իրեղեն ապացույցները, ապա կհարցաքննվեն Տիգրան Ուրիխանյանը եւ «ՎՏԲ» բանկի ներկայացուցիչը, վերջում՝ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը:

Նիստի այլ մանրամասները՝ հաջորդիվ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728