Լրահոս
Օրվա լրահոսը

Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Փետրվար 02,2017 13:30

Իսպանացի հանրահայտ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը 2017-ին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին, այդ մասին նշած է փառատոնի festival-cannes.com կայքում:
Կաննի հոբելյանական՝ 70-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 17-28-ը: Ժյուրիի մյուս անդամների անուններն ու մրցութային ֆիլմերը կհրապարակվեն ապրիլի կեսերին:

67-ամյա ռեժիսորն ասել է, որ մի փոքր հուզված է, որ ղեկավարելու է նման հեղինակավոր փառատոնի ժյուրի:

Հավելենք, որ Պեդրո Ալմոդովարը երկու անգամ «Օսկար» է ստացել իր «Ամեն ինչ մորս մասին» եւ «Խոսիր նրա հետ» ֆիլմերի համար: Ռեժիսորի «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմը եւս «Օսկարի» հավակնորդներից է եղել:

Ընդհանրապես նա տարբեր երկրների ու փառատոների մոտ 90 կինոմրցանակ ունի: 2006 թ. Ալմոդովարի «Վերադարձ» ֆիլմը մրցանակ է ստանում Կաննում՝ հաղթող ճանաչվելով «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, ընդ որում, մրցանակը ստանում են ֆիլմի միանգամից 6 դերասանուհի միասին՝ Պենելոպե Քրուզ, Կարմեն Մաուրա, Լոլե Դուենյաս, Բլանկա Պորտիլո, Յոանե Կոբո եւ Չուս Լամպրավե:

2011թ. Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կայանում է նրա «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ֆրանսիացի գրող Թիերի Ժոնկեի «Տարանտուլ» ստեղծագործությունն է:
Տարբեր տարիների Կաննի կինոփառատոնին մասնակցել են Ալմոդովարի 5 ֆիլմեր, իսկ 2004-ին փառատոնը բացվել է «Վատ դաստիարակություն» ֆիլմով:

 

«Առավոտ»

01,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728