Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարության ոլորտում անկման տեմպերը կշարունակվեն. «Ժողովուրդ»

Փետրվար 02,2017 12:56

Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է։ Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2016 թվականին շինարարության ոլորտում արձանագրվել է 10.8 տոկոս անկում։

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 36.5 տոկոսով նվազել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը։ Նկատենք, որ շինարարության մի մասը իրականացվում է նաեւ համայնքային բյուջեի միջոցներով, եւ, ահա, համայնքների միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին նվազել է 3.4 տոկոսով։

Փոխարենը ավելացել է միջազգային վարկերով իրականացվող շինարարությունը՝ 27.2 տոկոսով։ Մասնավորապես 28.5 տոկոսով ավելացել են Համաշխարհային բանկի, 38.9 տոկոսով՝ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները։

Իսկ ահա Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նվազել են ամբողջ 62.8 տոկոսով։

Նվազել են նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները՝ 30.5 տոկոսով։

Հայ Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացվող շինարարության ծավալները եւս պաշտոնական վիճակագրության տվյալներով անկում են արձանագրել՝ 39.7 տոկոսով։

Իսկ օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նվազել են կիսով չափ՝ 52.Ց տոկոսով։

Այս համապատկերում, թերեւս, չէր կարող բացառություն լինել բնակչության միջոցներով արվող շինարարությունը, որը եւս նվազել է 11.8 տոկոսով։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728