Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցության կոչը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։

Փետրվար 02,2017 15:56
pahpanoxakan

Պահպանողական կուսակցությունը համոզված լինելով, որ`

• Հայաստանի լինելիության գրավականը ազատ, ինքնիշխան, ժողովրդավար և քաղաքակիրթ աշխարհին ներդաշնակ պետության կառուցումն է,
• Համաշխարհային ներկա անկայունության շրջանում Հայաստանի հնարավորինս անվտանգ գոյությունը պահանջում է քաղաքակրթական հստակ ռազմավարություն,
• Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ սպասվում են գլոբալ ու ցավոտ հրդեհներ,

պատրաստ է մասնակցելու 2017 թ. ԱԺ ընտրություններին, որպեսզի օրակարգ բերի և լուծում տա՝

Ա. Խորհրդային ՊԱԿ-ի արխիվները բացելու (լյուստրացիա),
Բ. Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու,
Գ. ԵԱՏՄ-ին, ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու և արևմտյան կառույցներում ինտեգրելու,
Դ. Վրաստանի Հանրապետության հետ քաղաքական, տնտեսական, գիտակրթական և ռազմական դաշինքներ կնքելու,
Ե. Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկարատև ռազմավարական հարաբերություններ հաստատելուն միտված բանականություններ սկսելու,
Զ. Հանուն խաղաղության՝ Հայաստանի և Արցախի բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու,
Է. Հայաստանի քաղաքացիներից թալանված և Հայաստանից դուրս բերված հսկայական միջոցները ետ բերելու, դրանց հեղինակներին չդադարած պատերազմի ռազմական ժամանակների օրենքներով պատասխանատվության ենթարկելու, այդ միջոցներով համազգային ներգաղթ կազմակերպելու հրատապ և առաջնային հարցերին։

Համոզված ենք, որ երկրում կան հարստահարված, լուսանցքային, ջղաձիգ և բարձր հոգևոր արժեքներ կրող իրապես ազգային խմբեր և անհատներ, որոնք պատվիրատու են ազգային իղձերի իրականացմանը: Պահպանողական կուսակցությունը, մերժելով ներկա մանդատային մրցավազքը, գիտակցելով հանդերձ մեզ տրվելիք պոպուլիստական որակումները, պատրաստ է ստանձնել ժողովրդային վերոնշյալ արմատական պատվերը թե՛ ԱԺ և թե՛ տեղական ընտրություններում: Այդ պատվերի առկայության ստուգայցի և նախընտրական ծախսերը հոգալու նպատակով Պահպանողական կուսակցությունը այսօրվանից սկսած մինչեւ փետրվարի 10-ը հայտարարում է վերոնշյալ ուղերձը որպես սեփական ընդունող Քաղաքացիների հետ ամենօրյա հանդիպումներ և դրամահավաք: Դրանց՝ Քաղաքացիների ակտիվ մասնակցության և պատվիրանի պարագայում Պահպանողական կուսակցությունը կներկայացնի ընտրություններին միայնակ կամ գաղափարակից ուժերի հետ մասնակցելու հայտ: Հակառակ պարագայում հանգանակված միջոցները միանվագ կփոխանցվեն բացառապես բարեգործական՝ վստահություն վայելող որևէ հիմնադրամի:

Դրամական միջոցները կարող են փոխանցվել պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ Մկրտչյանի անվամբ Ինեկոբանկում բացված հետևյալ հաշվեհամարներին՝
2050 0684 2152 1001 AMD
2050 0684 2152 1020 USD
2050 0684 2152 1040 EUR
2050 0684 2152 1041 RUB:
Պահպանողական կուսակցության պատասխանատու ներկայացուցիչներն այս ընթացքում՝ սկսած այսօրվանից մինչև փետրվարի 10-ը, յուրաքանչյուր օր ժամը 19:00-20:00 Ազատության հրապարակում կսահմանեն հերթափոխ` ընտրություններին մասնակցության և օրակարգի ցանկացած հարց քննարկելու համար:

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728