Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. Իմ մասնակցությունն ընտրություններին չեմ պատկերացնում. 1in.am

Փետրվար 03,2017 18:25

1in.am-ի զրուզակիցն է ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

-Պարոն Արզումանյան, հայտնի է, որ Դուք մաս չեք կազմելու «Ծառուկյան» դաշինքին, բայց ձեր կուսակցությունը, ի դեմս վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի, այդ ցուցակում է: Դուք շարունակելո՞ւ եք մնալ ՀՀՇ-ում և պաշտպանո՞ւմ եք արդյոք Արարատ Զուրաբյանի որոշումը «Ծառուկյան» դաշինքով ԱԺ-ում հայտնվելու մասին:

-Մենք դեռևս որևէ որոշում չունենք, այս օրերին վարչության նիստեր կլինեն: Իմ մոտեցումը հայտնի է, ես միշտ ասել եմ, որ ընտրություններին պետք է մասնակցենք գաղափարական դաշինքով, ցավոք սրտի, այս անցումային փուլում, երբ դեռ վերջնականապես ձևավորված կուսակցություններ մենք չունենք, բավականին տձև դաշինքներ են ի հայտ գալիս, որոնք գաղափարական չեն: Այդ առումով ես իմ մասնակցությունը չեմ պատկերացնում: Չկա դաշտում այնպիսի դաշինք, որը լիովին կկիսեր այն գաղափարական սկզբունքները, որ կրում է ՀՀՇ-ն և անձամբ ես: Կարծում եմ, որ նաև այդ պատճառով ՀՀՇ-ն չպետք է որևէ դաշինքի լիակատար աջակցություն ցուցաբերի և մասնակցություն ունենա, սակայն չեմ բացառում անհատական մասնակցությունը, և կարծում եմ, որ անհատապես ՀՀՇ-ի յուրաքանչյուր անդամ կaրող է այս կամ այն դաշինքի հետ համաձայնության գալ:

Մանրամասները` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728