Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն փոխում ընտրությունների օրը. Հրայր Թովմասյանը մանրամասնում է. (Տեսանյութ)

Փետրվար 06,2017 19:15 Share

«Պետք է ունենան առնվազն 27 պատգամավոր, որպեսզի կարողանան դիմել Սահմանադրական դատարան»,-այսօր Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք՝ ՀԱԿ-ը Սահմանադրական դատարան է դիմում՝ ապրիլի 2-ը ընտրությունների օր նշանակելու հարցով:

Իսկ թե արդյ՞ոք այդ օրը նշանակվել է Սահմանադրության խախտմամբ, Հրայր Թովմասյանն ասաց. «Իմ կարծիքով՝ ոչ»:

Թե ինչո՞ւ նպատակահարմար չէ ապրիլից 2-ից մի քանի որ անց նշանակել խորհրդարանական ընտրությունների օրը, Հրայր Թովմասյանը պարզաբանեց. «Որքան ավելի ուշ նշանակվի, հնարավոր է՝ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման պարագայում համընկնում լինի Երեւանի ավագանու ընտրությունների հետ: Այդ դեպքում լրացուցիչ բարդություններ են առաջանալու՝ ընտրությունների կազմակերպման եւ քարոզչության հետ կապված»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել