Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ չէր լինի, որ «Ազատ դեմոկրատների» ղեկավարը չգլխավորեր ցուցակը». Անահիտ Բախշյան

Փետրվար 14,2017 19:30

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում Անահիտ Բախշյանը կլինի առաջին կին թեկնածուն: Այս մասին Aravot.am-ին ասաց կուսակցության խոսնակ Սոնա Մինասյանը: Ըստ նրա, ցուցակի վերաբերյալ ավելի մանրամասն կհրապարակեն վաղը:

«Ցանկացած մեկը, որն ունի ինքնագնահատական ու հետագիծ, անցել է  որոշակի ճանապարհ, չի կարող չմտածել՝ ցուցակում անցողիկ տեղ ունենալու մասին: Այո՛, ինձ նույնպես հետաքրքիր է»,- ասաց տիկին Բախշյանը:

Մեր հարցին՝ ինչպես լուծվեցին ցուցակը գլխավորելու շուրջ տարաձայնությունները, տիկին Բախշյանն ասաց՝ ինքն այդ մասին մամուլից է տեղեկացել. «Ազատ դեմոկրատներն» է հիմքը, ճիշտ չէր լինի, որ այդ կուսակցության ղեկավարը չգլխավորեր ցուցակը: Հրանտ Բագրատյանը երբեք չի մոռանում, որ ինքը վարչապետ է եղել, մենք էլ չենք մոռանում, ամբիցիաներ են, բայց որոնք մարդու մեջ խթանիչ ուժ են»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728