Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի համաշխարհային աստղերը եւ մամուլը Հենրիխ Մխիթարյանի մասին

Փետրվար 21,2017 14:52

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փայլուն խաղով շարունակում է հիացնել ֆուտբոլասերներին, ֆուտբոլային աստղերին եւ մամուլին: Արդեն սովորական է դարձել, որ հայ կիսապաշտպանը ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ինչպես եղավ նաեւ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բլեքբերնի» հետ խաղում: ՄՅՈՒ-ի կազմում անցկացրած ամեն մի հանդիպումից հետո Մխիթարյանի հասցեին գովեստի մի ամբողջ տարափ է սկսվում:

ՄՅՈՒ-ի երկրպագուներից մեկը այդ խաղի մասին գրառում է կատարել, որ թեեւ Մխիթարյանի խաղը լավագույնը չէր, բայց խաղադաշտում նրանից լավը չկար:

Մարկուս Ռեշֆորդը, որը հավասարեցրեց հաշիվը, շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին գերազանց փոխանցման համար: «Արտակարգ փոխանցում էր: Նա շրջապատված էր մրցակցի խաղացողներով, սակայն նկատեց իմ արագացումը ու գնդակը փոխանցեց ինձ: Շնորհակալություն», – ասել է Ռեշֆորդը:

ՄՅՈՒ-ի լեգենդ Օուեն Հարգրվիսի համոզմամբ, Հենրիխ Մխիթարյանն է «Մանչեսթեր Յունայթեդի» ապագան. «Մխիթարյանը թիմի լավագույն ֆուտբոլիստն է: Զլատան Իբրաիմովիչը բացառիկ է, սակայն ՄՅՈՒ-ի ապագան Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան են», – ասել է նա:

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնի կարծիքով՝ Մխիթարյանի փոխանցումների դեմ աշխարհում որեւէ պաշտպանություն գոյություն չունի:

Փոլ Սքոուլզը առնվազն ինն անգամ դիտել է «Բլեքբերնի» հետ խաղում Մխիթարյանի կատարած փոխանցումը Ռեշֆորդին: Ու չի կարողանում հասկանալ գնդակի հետագիծը, թե ինչպես Միկիին հաջողվեց ամբողջ պաշտպանության արանքով գնդակը հասցեագրել Ռեշֆորդին:

Իսկ «կարմիր սատանաների» երկրպագուները գրում են, որ փոխանցումն ավելի լավն էր, քան գոլը, որ Մխիթարյանը միշտ պետք է լինի մեկնարկային կազմում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Sky Sports-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728