Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7000 ընտրող փոխել է հաշվառման վայրը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Փետրվար 21,2017 15:32

2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը՝ յոթ հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը։ Այս մասին տեղեկացնում է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր ես ստացա առաջին փաստական վկայությունը այն մասին, որ Հայաստանում տեղի են ունենում ընտրողների զանգվածային տեղաշարժեր: Ես հարցումով դիմել էի ՀՀ ոստիկանությանը` պարզելու համար, թե 2017թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 10-ը քանի՞ ընտրող է փոխել հաշվառման վայրը: Եվ այսօր ստացել եմ պատասխանը, որից հետևում է, որ 1 ամսվա ընթացքում հաշվառման վայրը փոխել է Հայաստանի Հանրապետության ավելի քան 7000 քաղաքացի»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն`տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728