Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի պատիվը կարող է պաշտպանել հայ երկու ծանրորդ

Մարտ 01,2017 10:54 Share
Աջակցեք aravot.am-ին

Փետրվարի սկզբին Զելենոդոլսկում անցկացված ծանրամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկության արդյունքներով երկու հայ ծանրորդներ հրավիրվել են Ռուսաստանի ազգային հավաքական եւ նախապատրաստվում են ապրիլի 1-ից  9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:

Վանիկ Մկրտումյանը 56 կգ քաշային կարգում ցույց է տվել երկամարտի 237 (106+131) կիլոգրամ արդյունք եւ նվաճել ՌԴ գավաթը, իսկ 105 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության եռակի մրցանակակիր Դավիթ Բեջանյանը 386 (170+216) կիլոգրամով բավարարվել է երկրորդ տեղով:

Այդուհանդերձ, գլխավոր մարզիչ Պավել Կուզնեցովը Բեջանյանին նույնպես հրավիրել է ուսումնամարզական հավաքի՝ նկատի ունենալով նրա կայուն բարձր ցուցանիշերը միջազգային մրցահարթակներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: