Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ են անում ազատ արձակել «հաց բերողին»

Մարտ 02,2017 19:25

Մենք՝ ազատամարտիկներս,անթույլատրելի ենք համարում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, առանձնահատուկ շեշտելով նրանց շարքում մեր մարտական ընկերներին:

Հատուկ առանձնացնում ենք «հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին, որի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող   հետապնդումներն ավելի քան անըմբռնելի ու անընդունելի են: Սա հայ մարդու այն տեսակն է, որի մեջ խտացված է հայի պատվախնդրությունը, ազգասիրությունը և մարդասիրությունը:

Գտնում ենք, որ իշխանությունների այսօրինակ գործելաոճը լուրջ հարված է հասցնում մեր ազգային արժեհամակարգին, ինչպես նաև ազդում երկրի ժողովրդավարական վարկանիշին, իջեցնելով այն մեր հարևան թշնամի երկրի մակարդակին:

Կոչ ենք անում գործող իշխանություններին, համապետական ընտրությունների շեմին, լրջորեն մտածել մեր պետության վարկանիշի մասին և արմատապես փոխել իրենց վերաբերմունքը այս քաղաքացիների նկատմամբ ընդհուպ մինչև նրանց ազատ արձակելը, իսկ խղճի բանտարկյալ  «հաց բերողին»՝ անհապաղ:

Ազատամարտիկների դաշինքի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031