Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՎԿ-ի նախընտրական խոստումներից է՝ բանկերի հնարավորությունների սահմանափակումը

Մարտ 05,2017 16:51

«Միայն 2013 թվականի ընթացքում 1,8 միլիարդ դոլար Հայաստանից ապօրինի ֆինանսական հոսքեր են եղել:  Սա արդեն լուրջ հիմք է մեր նախանշած ծրագրերի մեծ մասն իրականացնելու համար: Ապօրինի մաքսազերծումների խնդիր էլ կա, ՀՀ մտնող 1,5 միլիարդ դոլարի հասնող ապրանքներ մաքսազերծման ճանապարհով չեն անցնում, դրա միայն հարկային ու մաքսային մուտքերը կազմում են 500 միլիոն դոլար: Մեր պետական բյուջեից միայն 120 միլիարդ դոլար 2016 թվականի համար հատկացվել են սուբսիդիաներին, ծագումը այդ աղբյուրների հայտնի է, բայց թե ում են տալիս, ինչի համար, դրանք հարցեր են:  Այդ միջոցները պետք է ուղղվեն սոցիալական ծրագրերին»,- այսօր իր մտահոգությունները ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Վայոց ձորի ՀՎԿ պատասխանատու Արման Հարությունյանն էլ խաղաղ քարոզարշավ մաղթեց, հետո պատմեց, որ այս տարիների ընթացքում, գործ ունենալով գյուղական համայնքների հետ՝  մոտ երկու տարի շարունակ վերհանել են գյուղերի բազմաթիվ խնդիրներ, ասաց, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ  գյուղաբնակ կանանց մասին օրենք են առաջարկելու, որ գյուղատնտեսական աշխատանք կատարող կանանց այդ աշխատանքը ստաժ համարվի:

Գյուղերի դատարկման խնդրին անդրադառնալով՝ պարոն Հարությունյանն ասաց՝ առաջարկներ են անելու գյուղմթերող ընկերություններին արտոնություններ տալ, ներկայացնելու են գյուղաբնակներին վերաբերող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Թիվ երկու ընտրատարածքում առաջադրված փաստաբան Տիգրան Սարգսյանն էլ իրավական ոլորտի խնդիրներից խոսեց: Ըստ նրա.« Հայաստանում օրենսդրությունն իրավապաշտպան չէ, դրա ապացույցն է՝ բանկերի հայցադիմումներն ընդդեմ քաղաքացիների մեծ թիվ են կազմում, բռնագանձում են մեր քաղաքացիներին: Մեր  առաջիկա գործը լինելու է համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով  սահմանափակել բանկերի հնարավորությունները, որ չկարողանան քաղաքացիների բնակարանները բռնագանձել»:

Պատգամավորի թեկնածու Արթուր Միսակյանն էլ ասաց՝ ՀՎԿ-ն վիթխարի աշխատանք ունի իր թիկունքում. «Հինգ խորհրդարանական ընտրություններ մենք կենսունակ ծրագրեր ենք առաջարկել ու հնարավոր ամեն ինչ արել, որ մեր խոստումներն իրականացնենք: ՀՎԿ-ն հանդես է գալիս նոր մոտեցումներով  ու գաղափարներով, վստահ եմ, որ հերթական անգամ մեր հանրությունը՝ հավատալով մեր քաղաքական ուժի առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, իր վստահության քվեն տալու է մեզ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031