Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող մի շարք առաջնահերթություններ

Մարտ 07,2017 15:55

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնեւում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկյայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը Ջ. Մագազզենիին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, մասնավորապես՝ այն լուծումները, որոնք կոչված են ուժեղացնելու օմբուդսմանի հաստատության ինստիտուտցիոնալ դերը Հայաստանում:

Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործմանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերին եւ կատարված աշխատանքներին, ինչպես նաեւ այն երաշխիքներին, որոնք կոչված են ապահովելու գործնական աշխատանքի բարձր անկախությունը:

Կողմերը երկուստեք պայմանավորվել են շարունակել փոխադարձ աշխատանքային քննարկումները եւ զարգացնել Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031