Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական

Մարտ 07,2017 17:09

Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Լևոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Կամո Հովհաննիսյան «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Գաել Անդոնյան «Վերիա» (Հունաստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա)

Արթուր Սարկիսով «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

 

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031