Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կանայք էական դեր են կատարել Թուրքիայում ձախակողմյան շարժման զարգացման գործում. թուրքական պարբերական. Akunq.net

Մարտ 07,2017 17:17

Akunq.netԹուրքիայում լույս է տեսել «Կանայք միշտ կային. կին կերպարներ Թուրքիայի ձախակողմյան շարժումներում» վերնագրով ժողովածուն, որում տեղ են գտել նաև հայ կանանց նվիրված հոդվածներ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական Bianet.org կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, ժողովածուն սկսվում է 1877 թ. ծնված և 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ կին սոցիալիստ, ֆեմինիստ և ակտիվիստ Մարի Բեյլերյանին նվիրված հոդվածով:

Ժողովածուում ընդգրկվել է նաև Թուրքիայի ֆեմինիստներից ամենահայտնի պոլսահայ արձակագիր Զապել Եսայանի վերաբերյալ հոդվածը:

Մարի Բեյլերյանի մասին հոդվածը հեղինակել է Քայուշ Չալըքման Գավրիլոֆը, իսկ Զապել Եսայանինը` Մելիքե Քոչաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031