Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ներկայացուցիչ ունենք աշխարհի 30 լավագույնների մեջ

Մարտ 08,2017 14:30

Հայաստանի դահուկավազորդները մասնակցել են Ֆինլանդիայում անցկացված աշխարհի առաջնությանը, որտեղ պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը տեղ է զբաղեցրել 30 լավագույնների մեջ:

Մարզաձեւի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ Սերգեյ Միքայելյանը 30 կմ սկիաթլոնում (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) պայքարն ավարտել է 29-րդ տեղում: Եվ դա այն դեպքում, երբ մարզիկը գրեթե մեկ մրցաշրջան բաց է թողել վնասվածքի պատճառով: Ավելին, Միքայելյանը առաջին անգամ մասնակցելով 50 կմ ազատ ոճով դահուկավազքին՝ 70 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է 41-րդը, ինչը ապագայի լավ հույսեր է ներշնչում:
Գագիկ Սարգսյանը գնահատել է նաեւ մեր մյուս դահուկավազորդների մասնակցությունը: Նա նշել է, որ նրանք կատարել են իրենց առջեւ դրված նվազագույն առաջադրանքը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

07,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031