Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Վիտամին PP-ի կարեւորությունը

Մարտ 10,2017 13:00 Share

Վիտամին B3 կամ PP նիկոտինաթթվի  ներծծումը լյարդի կողմից կապված է ռիզոֆոսֆորային թթվույթի հետ, որը վերափոխվում է ակտիվ ձեւի: Միեւնույն ժամանակ այն լայնացնում է մազանոթները եւ լավացնում արյան շրջանառությունը: Վիտամին PP-ն բարերար ազդեցություն է ունենում մաշկային ու լորձաթաղանթի ծածկույթի եւ նրա գործունեությանը նյարդային համակարգի վրա: Այս վիտամինի բացակայության պատճառով առաջ է գալիս ծանր հիվանդություն: Ինչպես, օրինակ, մաշկի էրիթեմաներով ու բորբոքային այլ փոփոխություններով, հոգեկան եւ նյարդային երեւույթներով ընթացող հիվանդությունը՝ պելագրա: Ինչպես նաեւ լինում են հիշողության թուլացում, նյարդային համակարգի ցնցվածություն, փորլուծ եւ այլ հիվանդություններ:

Վիտամին PP պարունակում է հնդկական ընկույզի, կանաչ թեյի, ոլոռի, հնդկաձավարի, գարու, եգիպտացորենի, ցորենի միջուկի, հետեւաբար եւ որոշ հացերի, ինչպես նաեւ լոբու, ոսպի, կարտոֆիլի եւ այլ մթերքների մեջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել