Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարին չի՛ կարող հաղթել, հասկացե՛ք». Արաբոյի Մանվելը Նոր Հաճնում առաջարկում է չարին հանել չարի դեմ

Մարտ 10,2017 17:29

«Իմ մարտական ընկերներին եմ հարց տալիս՝ մենք կռվում էինք սրա՞ համար: Հլը նայեք ժողովրդի դեմքին, ոչ մեկի դեմքին ժպիտ չկա: Այստեղ հավաքվածները մտածում են, թե ինչպես են կերակրելու իրենց երեխաներին»,- Նոր Հաճնում ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Արաբոյի Մանվելը՝ Մանվել Եղիազարյանը:

Նա ասաց, որ նորմալ պետության մեջ կայացած ազգերը այդ ժամանակ գերանդին սրում են ու դուրս են գալիս պայքարի, իսկ մարդիկ կան, որ գլուխները կախում են ու ասում, որ այսինչ հեղինակությունը ասել է՝ ձայնը տվեք, ասենք, Վաղինակին. «Դուք ապրելու իրավունք չունեք, դուք ձեր երեխաներին դնում եք զոհասեղանին: Մենք ձեզ մարտադաշտ չենք հրավիրում, որ դուք մի քիչ վախենաք: Մենք ասում ենք՝ ոչ ասեք այն մարդկանց, որոնք քանդել են ձեր երեխայի տունը: Մտեք ընտրատեղամաս, չե՞ք ուզում, հարմար թեկնածու չկա՞՝ ոչնչացրե՛ք բոլոր ձայները, կռվացրեք իրար հետ: Մեկը թող ես լինեմ կռվողներից, կռվացրեք, ոչնչացնենք մեկս մյուսին, թող նոր այդ ժամանակ ծիլ տա արդարությունը ՀՀ-ում: Ես վստահեցնում եմ՝ ամեն մի ձեր վախենալուց տուժում է ձեր երեխան: Ես երեխաներին կոչ եմ անում պարտադրեն ձեզ ընդդիմադիրներին ձայն տաք, եթե չեք քվեարկելու, գնալ տեղամաս, ոչնչացնել ձայները»:

Մանվել Եղիազարյանն ասաց. «Կամ ընտրություններով պետք է հաղթել չարիքը, կա՛մ այնպես անել, որ չարիքի դեմ չարիքը դուրս գա: Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բարին չի՛ կարող հաղթել, հասկացե՛ք»:

Նա ասաց, որ եթե մարդ կա՝ ստրուկի կաղապարի մեջ է, հարմարվել է այդ վիճակին, իրավունք չունի իր երեխային ստրուկ սարքել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031