Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ուրախ է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար

Մարտ 10,2017 18:30

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-թուրքական կապերը արագ տեմպերով վերականգնվում են: Ինչպես հաղորդում է RIA Novsti գործակալությունը, նախագահն այս մասին հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններին:

«Շատ ուրախ ենք, որ մեր միջպետական կապերը վերականգնվում են, ընդ որում շատ արագ տեմպերով: Նման ձևաչափով վերջին հանդիպում շատ վաղուց է եղել, իմ կարծիքով 2014-ին: Այս ընթացքում շատ իրադարձություններ են եղել, վերջին ժամանակներս մենք ակտիվ աշխատում ենք ռուս-թուրքական կապերը մեր երկրներին արժանի մակարդակի հասցնելու համար»,-ասել է Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների սկզբում:

Պուտինի խոսքով՝ երկու երկրների միջև վերականգնվել են առևտրային, տնտեսական հարաբերությունները, բացի այդ կողմերը շարունակում են զարգացնել ներդրումային համագործակցությունը, իրագործվում են տարբեր նախագծեր:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության գլխավոր բաղադրիչները պաշտպանական-արդյունաբերական համալիրն է և էներգետիկան:

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը և Թուրքիան ակտիվ կերպով աշխատում են աշխարհում ճգնաժամերը կարգավորելու համար:

«Մենք ակտիվ աշխատում ենք աշխարհում ամենասուր ճգնաժամերը լուծելու համար, նախևառաջ, իհարկե, Սիրիայում»,-նշել է Պուտինը՝ հավելելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների միջև հաստատվել են լավ և արդյունավետ կապեր:

Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը որոշում էր կայացվել, ըստ որի  թույլատրել է թուրքական մի շարք մթերքների (սոխ, մեխակ, կաղամբ) ներկրումը, որոնք նախկինում արգելված էին: Բացի այդ ռուսական իշխանությունները  թուրքական կողմին թույլատրել են ՌԴ արտահանել նաև մաստակ, աղ և ծովային ջուր: 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031