Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոս են նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են եւ հետո շպրտվում». Օհանյանը՝ Աշոտյանին

Մարտ 10,2017 19:15

Այսօր ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Աբովյանում լրագրողների հետ զրույցում հարցին՝ իշխանությունները հորդորե՞լ են  ձեզ նահանջել կամ կասեցնել իր շարժումը` պատասխանեց. «Ե՞ս նահանջեմ, ով ուզում է նահանջի, ես ժողովրդի յուրաքանչյուրի աչքերի մեջ նայելով՝ ասացի, որ իմ պայքարը արդար է, եւ պարտավոր ենք հասցնել վերջնագծին»։

Լրագրողները հարց ուղղեցին, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ընդդիմադիր գործունեությունը գնահատելիս ասել էր՝ ափսոս էր գեներալը, ինչպե՞ս կարձագանքեք՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց.

«Շատ մարդիկ տարբեր հորդորներ են կատարում, ասում, որ ինքն իրավունք չունի, ինքը զինվորական է եւ այլն։ Ես կհորդորեի հետեւյալը՝ մարդիկ, ովքեր զինվորականներ են կամ պետական գործիչներ, զբաղվեն իրենց գործով, ես իմ գործով եմ զբաղվում, ոչ մեկին չեմ հորդորում զբաղվել կամ չզբաղվել։ Ի՞նչ է նշանակում ափսոս էր: Ափսոս են նրանք, որոնք ճիշտ աշխատանք չեն տանում մեր հայրենիքի համար, նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են եւ հետո շպրտվում»։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031