Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարաններում պարապուրդ է. «Ժողովուրդ»

Մարտ 11,2017 10:31
ashot ghahramanyan

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի եւ անգործության: Մարզպետարանների աշխատողներն ամբողջովին  սուզվել են ընտրական գործընթացների մեջ՝ անտեսելով իրենց անմիջական պարտականությունների  կատարումը: Բացի այդ` մարզպետարանների ղեկավար կազմի զգալի մասը ՀՀԿ կամ ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, եւ ներկայումս գտնվում է արձակուրդում:

Արձակուրդ են մեկնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. վերջին երկուսն առաջադրվել են ՀՀԿ ցուցակով:
Իսկ մյուս մարզպետարանների դեպքում արձակուրդ են մեկնել փոխմարզպետներն ու վարչությունների պետերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031