Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում շարունակում են վնասել «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառները

Մարտ 12,2017 17:50

Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում գտնվող «ԵԼՔ» դաշինքի նախընտրական շտաբի պատին փակցված մեծադիր քարոզչական պաստառը, մարտի 11-ի երեկոյան վնասել են:

«Դանակով եկել են, երեսի մասը կտրել-հանել, պոկել ու գնացել են: Պարզ է, որ հակառակ ուժերն են անում: Եւ, թե ով ունի նման ռեսուրս, դա էլ է պարզ: Եւ՛ ճղելու, եւ՛ վառելու, եւ՛ բացահայտելու, էդ ամեն ինչի ռեսուրսն իշխանության ձեռքին է: Իշխանությունն է էդ ամեն ինչի պատասխանատուն»,-ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու, «ԵԼՔ» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:

Aravot.am-ի հետ զրույցում  ԱԺ պատգամավորության թեկնածուն, նշեց, որ այս քայլով հարված են հասցնում, ոչ թե դաշինքին, այլ ՀՀ քաղաքացուն: Քանի որ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար «ԵԼՔ»-ի բյուջեն գոյանում է քաղաքացիների նվիրատվություններից:

«Մենք ծախսեր ենք անում, եւ դա մեր քաղաքացիների հանգանակած գումարներն են: Ոչ թե ինձ են հարվածում դրանով, այլ առաջին հերթին, էն քաղաքացիներին են հարվածում, ովքեր, որ իրենց հանգանակություններով մեր դաշինքին գումար են տրամադրել: Ինձ դա ցավ է պատճառում»:

Հիշեցնենք, որ մարտի 7-ի երեկոյան էլ վնասել էին դաշինքի Վանաձորի կենտրոնական շտաբի մեծադիր պաստառը, հատկապես պաստառի Էդմոն Մարուքյանի հատվածը: Իսկ սեւ ներկանյութով պակել էին Տիգրան Մեծ պողոտայում փակցված` Էդմոն Մարուքյանի նկարով  փոքր պաստառները:

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները:

Լուսանկարները՝ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031