Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ երգչուհի, երգահան Լիլիթ Յանի «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը

Մարտ 17,2017 16:13

Մարտի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, «Ստեղծիր քո տունը» հ/կ-ի նախաձեռնությամբ և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հովանավորությամբ տեղի ունեցավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը:

Մենահամերգը սկսվեց Տեր Նշան քահանայի օրհնությամբ: Ծրագրում հնչեցին Կոմիտասյան և այլ հայ երգահանների ստեղծագործություններ («Չինար ես», «Քելե քելե», «Կուժն առա», «Երկինքն ամպել է», «Ցոլեր»):

Լիլիթ Յանը՝ որպես խմբավար և երգչուհի աշխատել է բազմաթիվ եկեղեցիներում:

Որպես մենակատար-երգչուհի մասնակցել է հանրապետական, համահայկական և միջազգային մրցույթների և փառատոնների:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031