Լրահոս
Օրվա լրահոսը

«Յոլլա գնում ենք». շինարարը՝ Ստեփան Սաֆարյանին. (Տեսանյութ)

Մարտ 22,2017 17:06

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության քարոզարշավն այսօր շարունակվեց Ավան վարչական շրջանում, որտեղ թեկնածուները քարոզչական թերթիկներ բաժանեցին քաղաքացիներին: «Ազատ դեմոկրատները» եղան նաեւ «Ընտանիքի այգում», որը գտնվում է Ավան-Առինջ թաղամասի Բաբաջանյան փողոցում:

Բնակիչները թեկնածուներից Ստեփան Սաֆարյանին հիմնականում ճանաչում էին, շնորհակալություն հայտնում անմիջական շփման համար:

Սաֆարյանը մոտեցավ այգու հարեւանությամբ շինարարություն անող բանվորներին, հետաքրքրվեց, թե գործերը ոնց են: «Յոլլա գնում ենք»,-պատասխանեց շինարարներից մեկը, ինչին պատգամավորի թեկնածուն այսպես արձագանքեց. «Ուզում ենք՝ ավելի լավ լինեք: «Յոլլան» մեզ արժանի չի»:

Լրագրողների հետ զրույցում Ստեփան Սաֆարյանն ասաց. «Հիմա էլ մեզ հույսեր ունեմ, որ ավանցիները կգնահատեն իմ նախորդ հինգ տարիների քաղաքական գործունեությունը: Այստեղից լուրջ քվեներ եմ ակնկալում: Պատահական չէ, որ 2012թ. ԱԺ ընտրություններում ես այստեղ 10 000 ձայն եմ հավաքել»:

Այլ մանրամասները՝  տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031