Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ կառչել տանկի փեշից, կյանքը հարստություն չէ, որ այն պաշտպանեք». Արաբոյի Մանվել

Մարտ 28,2017 19:30

Ազատամարտիկ Արաբոյի Մանվելն այսօր Ազատության հրապարակում ՕՐՕ դաշինքի հանրահավաքին պատմեց, որ Արցախյան ազատամարտում կռվելիս  ուզում էին  հայրենիք կառուցել, իսկական Հայաստան:

«Դրա համար էինք պայքարում, այժմ ի՞նչ ունենք՝ ցնցոտիների մեջ հայրենիք, ես ամաչում եմ որ նման հայրենիք ունենք… բայց խնդիրն այն է, որ մենք հանդուրժել ենք, որ ամեն փոքրոգի մարդ, որը միշտ թաքնվել է,  պատեհ ժամանակ չի պայքարել հայրենիքի համար, որ մեզ թալանի ու փախնի, որ հայ աղջիկը տղամարդ չգտնի, որ ամուսնանա»,- ասաց ազատամարտիկը:

Ըստ նրա, ապրիլի երկուսի ընտրությունները վերջը չեն, պայքարը պետք է շարունակվի. « Պետք  չէ կառչել տանկի փեշից, կյանքը հարստություն չէ, որ այն պաշտպանեք, այն նվեր է Աստծո կողմից ու  պարտավոր եք կիսել հանրության հետ, կյանքը նվեր է, որով պետք  զարդարեք ձեր երեխաների ճակատագիրը, իսկ մենք սպասում ենք տասը հազար դրամներին,  ով որ այդ տասը հազար դրամից այն կողմ բան չի տեսնում, ստրուկներ են»:

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էլ ասաց՝ ինքը չի  հարցնելու հավաքվածներին՝  ովքեր եք դուք, որ եկել եք այստեղ. «Երեսուն տարի առաջ, երբ մենք այստեղ հավաքվեցինք, երկրորդ օրն արդեն շատ լավ գիտեինք՝ ովքեր ենք մենք:

Առաջին օրը, որ մտանք այստեղ՝ մեկս մի քիչ խարդախչի, մեկս թռցնող, մեկս մի քիչ կեղծող, բայց երբ հայտնվեցինք այստեղ, այստեղ միայն հայ մարդն էր տիրում, ուրիշ կերպար չկա, չկա առանձնություն, կուսակցականություն, միայն հայ մարդը: Մենք նորից եկել ենք այս հրապարակ…ճակատագրական ընտրության առջեւ է կանգնած մեր ժողովուրդը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031