Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանն էլ Օսկար Ուայլդին է մեջբերում

Մարտ 29,2017 20:40 Share

Արձագանքելով Էդուարդ Շարմազանով- Վահե Էնֆիաջյան հեռակա բանավեճին , ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ իր կարծիքով Վահե Էնֆիաջյանը բավական անհաջող մեջբերում է արել Լեւ Տոլստոյից:

«Ես էլ Օսկար Ուայլդին մեջբերեմ, իսկ նա ասում էր` ժողովուրդը շատերին կարող է ներել, բայց ոչ երբեք անհարկի երազողներին: Զգույշ երազեք, պարոնայք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը:

Հիշեցնենք, պատասխանելով Էդուարդ Շարմազանովի դիտարկմանը`«Ծառուկյան» դաշինքի հաղթանակի մասին Իշխան Զաքարյանի հայտարարության վերաբերյալ, Վահե Էնֆիաջյանը մեջբերել էր ռուս դասականին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել