Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 7 ահազանգ ընտրակաշառքի մասին

Ապրիլ 03,2017 12:10

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրը ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայություն ստացված ահազանգերի վերաբերյալ

2017թ. ապրիլի 2-ին, ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն՝ ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:

Նշված տեղեկությունները վերաբերվում են`

 18-ը՝ տեղամասերում կուտակումներին,

 7-ը՝ ընտրակաշառքին,

 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,

 1-ը՝ բռնությանը կամ ծեծին,

 1-ը` բաց քվեարկության,

 1-ը` հարկադրանքին,

 1-ը` քվեարկության ուղղորդելուն,

 1-ը` քվեարկության խոչընդոտմանը,

 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,

 1-ը` ծառայողական ստուգման,

 11-ը` խորհրդատվական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930