Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս բճերից ա». 7/43-ի հանձնաժողովականները՝ խորամանկ ընտրողի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 03,2017 14:53

«Ելք կա, մեր պայքարն անկասելի է՝ 1, մեր հաղթանակն անխուսափելի է՝ 1»,- այ այսպես թիվ 7/43 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը Նիկոլ Փաշինյանի ձեւերով հանում էր «Ելքի» օգտին քվեարկած քվեաթերթիկները:

Ամեն անգամ թիվ 1 քվեաթերթիկ տեսնելիս նա բղավում էր՝ «ելք կա՛»: Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը նեղվեց, թե՝ ինչ էլ ոգեւորված ես ասում դրանց թերթիկները: Հանձնաժողովի նախագահն էլ պատասխանեց. «Բա Նիկոլը հռետոր ա, ո՞նց կարամ ուրիշ ձեւ հանեմ»:

Ընտրողներից մեկը ծրարի մեջ էր դրել մի պատռած թղթի կտոր ու տեղադրել հատուկ ծրարի բաց մասում, որ դրոշմանիշը խփեն ու չնկատեն:

Քվեաթերթիկները հաշվելիս հանձնաժողովականները հանելով թղթի կտորը զարմացան, թե՝ էլ ինչի՞ է եկել հասել տեղամաս, եթե չպետք է քվեարկեր մեկի օգտին: Սկսեցին կանխատեսումներ անել, թե էն երկու տարօրինակ պապիկներից մեկը կլինի էդ ընտրողը, կոմունիստ կլինի: Իսկ hանձնաժողովի ՀՅԴ-ական անդամը արձագանքեց. «Կոմունիստները սաղ տարիքով են, չեն հասկանա սենց բաներ: Էս բճերից ա»:

Հանձնաժողովականները ծիծաղով պատմում էին, որ մի պապիկ քվեարկելուց հետո մոտեցել է ու մտահոգված հարցրել. «Ես ընտրել եմ, կարո՞ղ ա թանաքը ջնջվի»: Անդամներից մեկը կատակով հուշեց. «Ասեիր՝ թանաքը չէ, բայց քանակը կջնջվի»:

Երբ տեւական ժամանակ ՀՀԿ-ի օգտին քվեաթերթիկ դուրս չէր գալիս, ՀՀԿ-ի օգտին աշխատող հանձնաժողովականը նեղվեց, թե՝ «մի ժամ ա, մի հատ 6 չես հանել»: Հանձնաժողովի նախագահն էլ հանգստացրեց. «Ոչինչ, տակը սաղ 6 ա, Վալոդ ջան, հեչ չնեղվես»:

Հանձնաժողովականները քվեաթերթիկները հաշվելիս անընդհատ գովում էին, թե «Նիկոլը լավ աշխատեց տանիքների վրա, լավ էլ ձեն ունի»: Որ ավելի անկեղծացան՝ հանձնաժողովի անդամները սկսեցին լուրերի արտահոսք անել: Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը՝ Վոլոդյա անունով, ասաց. «Նիկոլը էն վախտ որ մտավ մեր համայնք, 6000 ձեն Ալեքսանյանը տարավ, 13 ինքը»: Կողքից մյուս ՀՀԿ-ականները զգուշացրին. «Նկարում ա, ոչ մի բան մի խոսացեք»: Իսկ հանձնաժողովի քարտուղարն ասաց՝ ով ինչ արել է՝ անցել-գնացել է ու թեման փակեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930