Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 28-ին կկազմակերպվի երևանաբնակ զինծառայողների ծնողների հերթական այցը սահմանամերձ զորամասեր

Ապրիլ 05,2017 13:32

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ:

«Արդեն 5 տարի է, բարի ավանդույթ ենք դարձրել տարին երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի կազմակերպումը, ինչն, իրոք, սպասված է թե՛ ծնողների և թե՛ մեր զինվորների համար: Նաև փաստենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված մեր այս նախաձեռնությունը մեծ գոհունակությամբ է ընդունվել մեր բոլոր գործընկերների կողմից: Ըստ այդմ, Պաշտպանության նախարարության և  Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պատշաճ պետք է նախապատրաստվել ապրիլի 28-ին հերթական այցի կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որ իրենց զինվոր որդիներին այցելելու ցանկություն ունեցող որևէ ծնող դուրս չմնա ցանկից»,– ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ մշակել ծրագիր` ապրիլի 16-ին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Սուրբ Զատիկ) տեղերում պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930