Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էր մտածում մշակույթի նախարարը ՀՀԿ քարոզարշավի վերջին օրը

Ապրիլ 05,2017 15:47

Ապրիլի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` ՀՀԿ-ի ընտրական ցուցակում 5-րդ համարը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Լավ ընտրություններ ենք ունեցել եւ դա քայլ առաջ էր»:

Այն հարցին` իրեն ավելի շատ գործադիրո ՞ւմ է տեսնում, թե՞ օրենսդիր մարմնում, նախարարը պատասխանեց. «Սպասենք մեկ շաբաթ ու հետո խոսենք»:

Aravot.am-ը վկայակոչելով Pan Photo-ի հայտնի լուսանկարները` հետաքրքրվեց` թե ինչու էր Արմեն Ամիրյանը մտահոգ կամ մտածկոտ` ՀՀԿ-ի քարոզարշավի վերջին օրը ու ինչու ինքն էլ ՀՀԿ մյուս անդամների նման դրոշներ չէր ծածանում: «Մտահոգ չէի, պարզապես հեռախոսով էի խոսում»,- պատասխանեց նախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930