Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի քվեարկության է դիմել հանուն Կարեն Կարապետյանի. «Ժողովուրդ»

Ապրիլ 08,2017 10:27

«ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ է քննվում ԱԺ ընտրություններում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի առթիվ: Այդ գործերով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկն էլ կալանավորվել է: Ընտրակեղծարարության փորձ արած անձանցից Սյունիքի մարզի բնակիչ Արարատ Կարախանյանը, որ ցանկացել է երկրորդ անգամ քվեարկել 34/67 ընտրատեղամասում, ուշագրավ խոստովանություն է արել. պարզվում է՝ այդ քայլին գնացել է հանուն վարչապետ Կարեն Կարապետյանի, որպեսզի երկրորդ անգամ եւս ձայնը տա ՀՀԿ-ին:

«Գիտեք, մի քիչ խմած էի, ու վարչապետի խոսքերից շատ էի ոգեւորվել: Ասեցի՝ լավ մարդ է, ու էլի գնացի, ձայնս տամ ՀՀԿ-ին, այն էլ չեղավ, գնացի, ձեռքս տվեցի, մեկ էլ սարքի ձենը միացավ»,- պատմել է նա, եւ վերջում մեր թղթակցին հարցրել. «Հիմա բան հարցնեմ, ինձ կնստացնե՞ն, ես ուղղակի չգիտեի, որ սենց կլինի: Էլ նման բան չեմ անի»:

Ի դեպ, ինչ վերաբերում է կալանավորված ընտրակեղծարարին, ապա նա Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանն է, որը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախորդ բոլոր ընտրություններում միշտ աշխատել է ՀՀԿ օգտին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930