Լրահոս
Օրվա լրահոսը

Եկատերինա Վելեանու. «Հավատա երազանքներիդ». (Ֆոտոշարք)

Ապրիլ 11,2017 18:20

Ապրիլի 11-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում տեղի ունեցավ ռումինացի նկարիչ Եկատերինա Վելեանուի ցուցահանդեսը:

Գեղանկարչական ցուցահանդեսի խորագիրն էր «Բնություն՝ մեր ոսկի»: Նվիրված էր Մայր երկրի միջազգային օրվան (ապրիլի 22) և Կայուն զարգացման նպատակներից 15-րդին՝ «Կյանքը ցամաքում»:

Եկատերիան Վելեանոն ծնվել է հեքիաթ հիշեցնող մի վայրում, որը գտնվում է Մոլդովայի և Ռումինիայի սահմանին: Փոքրուց սիրել է նկարել, բայց հայրը դա անլուրջ զբաղմունք էր համարում: Տարիներ անց նրա երազանքը կատարվում է: Ճամփորդությունը ոգեշնչում է նրան: Եկատերինան ցուցահանդեսներ է կազմակերպում և հաջողությամբ վաճառում շատ նկարներ:

Նրա նկարներում կտեսնենք նաև Արարատը. «Հայերի հետ ես մինչև ամուսնանալս որևէ կապ չեմ ունեցել: Բայց ահա, ստացվել է այնպես, որ ամուսինս հայ է, ինչպես նաև աղջիկս»,-նշում է նկարչուհին:

Վելեանուի ստեղծած բնապատկերներում կանաչ ճանապարհը գերիշխող է: Նկատելի է նաև, որ հատուկ սիմվոլ է  փիղը: «Որևէ նկարչական ուղղության հետևորդ ինձ չեմ համարի, նկարում եմ այն, ինչ զգում եմ, ինչ ուզում եմ: Փղերը ասոցացնում եմ բարության հետ: Նրանք մեծ ուժ ունեն, միաժամանակ ոչ ոքի չեն վնասում: Իսկ Կանաչ ճանապարհը ևս բարության, խաղաղության, լույսի սիմվոլն է. այն հաճելի օրերն են, որ ես ապրել եմ Հայաստանում»:

Վելեանուի ուղերձն է. «Հավատա երազանքներիդ և իրականցրու դրանք ցանկացած դեպքում»:

Նկարչուհու գործերից շատերը գտնվում են Անգլիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Իսրայելի, Մոլդովայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Հայաստանի մասնավոր հավաքածուներում:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 21-ը:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Հասմիկ Սիրունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930