Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն հրապարակել է ամենամյա զեկույցը՝ անդրադառնալով նաև ԼՂ հիմնահարցին

Ապրիլ 12,2017 13:07

Չնայած ղարաբաղյան հակամարտության զորքերի շփման գծում լարվածության աճին և բանակցային գործընթացի սահմանափակ առաջընթացին, ԵԱՀԿ-ն շարունակում է ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ և տևական լուծման համար: Այս մասին նշվում է ԵԱՀԿ գործունեության 2016թ. զեկույցում, որտեղ ամփոփվել են կազմակերպության գործունեության և իրականացրած ծրագրերի արդյունքները:

Զեկույցի համաձայն՝ անցած տարի հակամարտությունները եղել են ԵԱՀԿ-ի օրակարգի գլխավոր թեման և ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության հաճախակի դարձած դեպքերը անխուսափելի են դարձրել ճգնաժամի կառավարումը:

Հաշվետվությունում նշվում է, որ ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում Գերմանիան զգալի ջանքեր է գործադրել բանակցային ձևաչափերն ամրապնդելու, հակամարտություններից տուժած մարդկանց կենսապայմանները բարելավելու համար:

«Գերմանիան անհապաղ արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության էսկալացիային, նախաձեռնել է Մշտական խորհրդի նիստի անցկացում, կոչ է արել կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը և ստեղծել պատահարների հետաքննության մեխանիզմ: Գերմանիան կոչ է արել վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը»,-ասվում է զեկույցում:

Հաշվետվությունում նաև նշվում է, որ ապրիլյան մարտերից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը 8-օրյա այցով գտնվել է տարածաշրջանում, հանդիպել հակամարտող կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Նշվում է նաև, որ 2016թ. ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ-ին 45 հազար 408 եվրոյի ֆինանսական աջակցություն են տրամադրել: 2016թ. ընթացքում ԵԱՀԿ-ն 22 անգամ մշտադիտարկում է իրականացրել, որից 5-ը՝ հայ-ադրբեջանական սահմանում, իսկ 17-ը՝ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930