Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը` «Ելք»-ի`«վերահսկվող ընդդիմություն» լինելու մասին (Տեսանյութ)

Ապրիլ 12,2017 14:07

Հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը շատ կարեւոր է համարում, որ ընդդիմադիր դաշտը հաջորդ գումարման խորհրդարանում ներկայացված է լինելու՝ ի դեմս «Ելք»-ի: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ «Ելք»-ը կպայքարի Հայաստանում ժողովրդավարության կայացման համար, նաեւ խորհրդարանի ամբիոնից կբարձրաձայնի հասարակության դժգոհ հատվածի ձայնը:

Ֆորմալ, ըստ նրա, այլ ուժեր էլ կարող են իրենց ընդդիմադիր հռչակել, բայց իրական ընդդիմադիր ուժն ինքը համարում է «Ելք»-ին:

Aravot.am-ի հարցին`ոմանք «Ելք»-ին համարում են վերահսկվող ընդդիմություն, փաստորեն, ինքը չի՞ կիսում այդ կարծիքը, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ես համարում եմ շատ վտանգավոր, որ այն ուժերը, որոնք ընտրությունների արդյունքում չեն անցել, սկսում են քննադատել իրենց դաշտից, ընդդիմադիր դաշտից խորհրդարան անցած ընդդիմադիրներին: Սա հին ցավ է Հայաստանի իրականության մեջ, երբ այն ուժը, որը չի ստանում մանդատ, հորդորում է մանդատ ստացածին`վայր դնել մանդատը եւ եթե անցել է, ասում են, որ իշխանության պրոյեկտ է: Յուրաքանչյուրը թող մտածի իր արած սխալների մասին եւ գիտակցի, թե ինչո՞ւ է ստացել 1,5 տոկոս եւ ոչ 9-ը»:

Հիշեցնենք, օրերս նման տեսակետ էր հայտնել նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Հարցին`ինչո՞վ է զբաղվելու, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ես ամբողջ կյանքս եղել եմ քաղաքականության մեջ, տարբեր ոլորտներում եմ աշխատել: Պապերս չեն ԱԺ-ում… Սա հերթական փորձառությունն էր, որի միջով անցա»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930