Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսի մայր. «Գևորգիս ներկայությունը զգացվում էր»

Ապրիլ 13,2017 15:10

Անցել է արդեն մեկ տարի այն ցավալի իրողություններից, երբ հարյուրավոր ընտանիքներ ներխուժեց մահվան չարագույժ բոթը, որ օրեր անց պիտի կոչվեր ապրիլյան քառօրյա պատերազմ: Արցախում մարտերի ժամանակ զոհված զինծառայողների անունների թվում էր նաեւ Գևորգ Մղդեսյանի անունը:

Նրան էր նվիրված ապրիլի 12-ին ծննդավայր Նոր Հաճն քաղաքում կազմակերպված պատանի գիտակների հուշամրցաշարը, որին ներկա էին ընտանիքի անդամները, ուսուցիչները, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տարածքային ԵԿՄ բաժնի անդամներ: Պատրաստված էր գեղեցիկ տեսանյութ՝ «Ճակատագրով հերոսը»:

Հուշամրցաշարին մասնակցում էին դպրոցի աշակերտներից հավաքված երեք թիմեր, որոնք ունեին համապատասխանաբար մեր եռագույնի գույները խորհրդանշող անուններ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Մոտ մեկ ժամ տևած գեղեցիկ պայքարից և 3 փուլ հաղթահարելուց հետո վերջապես հաղթող ճանաչվեց կապույտ թիմը, թիմի ավագ Էվա Բաղդասարյանի գլխավորությամբ:

Հաղթող թիմերին պարգևատրեց միջոցառման կազմակերպիչ, Նոր Հաճնի «Արև» կրթամշակութային զարգացման կենտրոնի տնօրեն Արթուր Գասպարյանը: Զարգացման կենտրոնի տնօրենը նշեց, որ սրանով տրվեց մեկնարկ այն լայնածավալ միջոցառումների, որ պատրաստվում են իրականացնել. «Գևորգը մեկնարկը տվեց, մենք սկսում ենք»:

Ավագ դպրոցի տնօրեն Սիլվա Վանեսյանը նշեց, որ Գևորգը բավականին ուշիմ ու խելացի աշակերտ էր. «Այս տարիների ընթացքում երբեք դիտողություն չեմ արել նրան, որովհետև կարիք չի եղել: Ինքը գիտեր չափն ու սահմանը: Երբեք ավելորդություն թույլ չէր տալիս»:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Գևորգին նվիրված երգի պրեմիերա:

Իսկ հաղթող թիմի ավագ Էվա Բաղդասարյանը թիմի անունից մրցանակը հանձնեց հերոսի մորը՝ տիկին Անժելային: Գևորգի մայրը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին հենց Գևորգի անունից: Նա շեշտեց. «Գևորգիս ներկայությունը զգացվում էր…»:

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930