Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի բազմաբնակարան բոլոր շենքերում սենսորային լույսեր են տեղադրվել

Մայիս 01,2017 20:11

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի բազմաբնակարան 104 շենք կա, որից 20-ը ինն հարկանի է: Իջեւանի բազմաբնակարան բոլոր շենքերի յուրաքանչյուր հարկում քաղաքապետարանի կողմից տեղադրվել է սենսորային լուսավորվածության համակարգ: Սենսորային լամպը վառվում է, երբ տվյալ տարածքով մարդու տեղաշարժ է լինում:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե շենքերի սենսորային լամպերի ծախսը ով է վճարելո՞ւ: Նա ասաց, որ սենսորային լամպերն էներգախնայող են, դրանց  ծախսը փոքր է, քաղաքապետարանը դիմել է շենքերի բնակիչներին, որպեսզի սենսորային լամպը միացվի տվյալ հարկի որեւէ բաժանորդի էլեկտրական հաշվիչին: Բնակիչները գնահատելով քաղաքապետարանի լավ նախաձեռնությունը՝ դրան համաձայնվել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031