Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը խնդիր էր դրել, որ ժողովրդի կողմից քվե ստացած մարդիկ միայն գնային Ազգային ժողով. Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»

Մայիս 05,2017 10:56 Share

«Ծառուկյան» դաշինքից Արմավիրի մարզում ռեյտինգայինով առաջադրված, բայց մոտ 6 հազար ձայնով մանդատ չստացած թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, պնդում է, որ ինքնաբացարկի դիմում ստորագրածներն իմացել են, թե ինչի տակ են ստորագրում, բոլորն են նման դիմումներ ստորագրել, այդ թվում՝ ինքը, եւ դա եղել է քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Ստորագրման «արարողությունն» էլ տեղի է ունեցել ընտրություններից մոտ երկու ամիս առաջ՝ փետրվարի 14-ին։

«Քանի որ քաղաքական համաձայնության ենք մենք եկել, եւ Ծառուկյանը խնդիր էր առաջ քաշել, որ անկախ նրանից, թե ցուցակի որ համարում կլինեք, եւ ժողովուրդը ձեզ քիչ քվե կտա, մեկ ուրիշին շատ կտա, ապա ցուցակում ձեր գտնվելու տեղը ձեր վրայից կանցնի եւ կգա մյուս՝ ավելի շատ ձայն հավաքած թեկնածուին։ Ստորագրելու ժամանակ բոլորս իմացել ենք, բոլորս ստորագրել ենք, չիմացող մարդ չկա»,- վստահեցրեց չընտրված թեկնածուն՝ նշելով, որ «բոլորս» ասելով՝ նկատի ունի ցուցակի մեծամասնությանը, որոնք նաեւ ռեյտինգայինով էին առաջադրվել։

– Այսինքն՝ թեկնածուների ընտրության շեշտն ինչի՞ վրա է դրված եղել, նրա վրա, ով շատ ձայն կբերի՞, թե՞ նրանց ինտելեկտի, քաղաքական կշռի, որ խորհրդարանում կկարողանան լավ աշխատել։

– Կարող է եւ լավ աշխատեին, կարող է եւ վատ աշխատեին, բայց Ծառուկյանը խնդիր էր դրել, որ ժողովրդի կողմից քվե ստացած մարդիկ միայն գնային Ազգային ժողով։ Եվ դա, ես կարծում եմ, ավելի ճիշտ է, չի կարող լինի, որ 7 հազար ձայն ստացածը չգնա Ազգային ժողով, իսկ 1000 ձայն ստացածը գնա։

– Բայց այդ տրամաբանությամբ ինչպես ՀՀԿ-ում, այնպես էլ ԲՀԿ-ում կային մարդիկ, որոնք գուցե մեծամասնականով շատ ձայն էին հավաքել, բայց ԱԺ-ում արդյունավետ չէին աշխատում, իսկ համամասնականով անցածներից ոմանք՝ հակառակը, ակտիվ աշխատում էին։

– Դե, գիտե՞ք ոնց, կան տարբեր մարդիկ, այո, մեծամասնականով էլ կային, որոնք ակտիվ էին, եւ համամասնականով նույնպես կային։ Պարզապես այստեղ դրված էր սկզբունք, որ մենք ժողովրդի ընտրելու իրավունքը կոտնահարենք։ Այսինքն՝ նա, ով կստանար ժողովրդի մեծ թվով ձայները, նա էլ ներկայացված կլինի Ազգային ժողովում։ Եվ նրանք, ովքեր այսօր կրկնում են, թե իրենք տեղյակ չեն եղել կամ իրենք չեն ստորագրել, դա իրենց ստորագրությունը չէ, ես ասում եմ՝ ստում են էդ մարդիկ, բոլորն էլ ստորագրել են, եւ որեւիցե մեկն առաջ չի քաշել էդ խնդիրը, թե խի ենք ստորագրում կամ չենք ուզում ստորագրել։ Դա փետրվարի 14-ին է եղել, եւ եթե իրենք քաղաքական որոշմանը դեմ գնային, ապա իրենց թեկնածությունը չէին առաջադրի, Ծառուկյանը չէր համաձայնի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031