«Մենք համագործակցում ենք այն ուժերի հետ, ովքեր մեզ վնաս չեն բերում։ Դրա համար մենք ամեն ինչ կշռադատեցինք ճիշտ եւ նոր մոդել մտցրեցինք՝ ոչ թե դաշինք կազմենք այդ ուժերի հետ, այլ որ ուժը ցանկություն ունի մեզ աջակցել, հիմա էլ կարող են, եւ ես վստահ եմ, որ կլինեն ուժեր, որոնք նորից կհայտարարեն եւ մեզ կաջակցեն, որովհետեւ դա միակ խելամիտ քայլն է։ Այսօր մեր հարցումներով՝ ընդամենը 4 ուժ է հաղթահարում շեմը, մյուսները պրոբլեմներ ունեն»,- այսօր ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստանը» գնում է բացարձակ հաղթանակի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ արձագանքելով Փաշինյանին՝ չի նշանակո՞ւմ, որ մտնում են նրա օրակարգի մեջ՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Մենք պարտավոր ենք ինչ-որ բաների արձագանքել։ Եթե իրենք ամբողջ հանրապետությունում տարածում են, որ մենք ձայները հավաքում ենք, տանք Քոչարյանին, մենք չասե՞նք, որ ձայները հավաքում ենք «Ուժեղ Հայաստանի» համար, ոչ մեկը չի պլանավորում ձայները տա Քոչարյանին։ Քոչարյանն արել է հայտարարություն, Ծառուկյանն էլ է արել հայտարարություն այն մասին, թե որ ընդդիմադիր ուժը առաջին տեղը կգրավի, իրենք պատրաստ են աջակցել։ Մենք դա հաշվի առնելով՝ գնում ենք մեր ճանապարհով, որովհետեւ վստահ ենք, որ մենք ոչ միայն առաջին ընդդիմադիր ուժն ենք լինելու, ընդհանրապես առաջին ուժն ենք լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Առավոտի» հարցին, թե ի՞նչ կասեր մարդկանց, ովքեր չեն ցանկանում գնալ ընտրությունների, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Այդ մարդկանց կասեի, որ գնան ընտրությունների, որ իրենցից շատ բան է կախված։ Պետք է բոլորն ակտիվ լինեն, գնան ընտրությունների, եթե թեկուզ ուզում են Նիկոլ ընտրել, բայց գնան ընտրությունների, հասարակությունը չի կարող անտարբեր լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































