Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող գնա Տարոն Մարգարյանի «մերսեդեսները» ծախի եւ այդ գումարը ծախսի». Նիկոլ Փաշինյանը՝ Լեւոն Իգիթյանին (Տեսանյութ)

Մայիս 09,2017 14:44

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ավագանու մյուս թեկնածուների հետ Եռաբլուրում էր:

Նրա խոսքով, ամեն մարդ պետք է մի պահ մի կողմ կանգնի այս թոհուբոհից ու մտածի, քննարկի կարեւորագույն արժեքների մասին. «Այսօր տոն է, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը, որը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, Հայաստանի Հանրապետությունը կենսունակ պետություն է, որը պետք է հավիտյան գոյություն ունենա»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք «Ելքն» իր նախընտրական ծրագրում պատերազմի մասնակիցներին վերաբերող դրույթներ ներառե՞լ է, ի պատասխան պարոն Փաշինյանն ասաց, որ հաղթանակ բերած մարդկանց համար աշխատատեղերի ստեղծման, սոցիալական պաշտպանվածության ծրագիր ունեն:

Aravot.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ական ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը ձեր փողերն է հաշվել՝ նկատելով, որ ձեզ տրամադրված աշխատավարձով կարող էր ծաղկեցնել իր ղեկավարած գեղագիտության ազգային կենտրոնը , պարոն Փաշինյանը հակադարձեց. «Թող գնա Տարոն Մարգարյանի «մերսեդեսները» ծախի եւ այդ գումարը ծախսի: Ես չեմ մեկնաբանի նրա ասածները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031