Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք մեր հերոսներին

Մայիս 09,2017 18:30

Մայիսի 8-ին եւ 9-ին Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը եւ Ավագանու թեկնածուները մայիսյան հաղթանակների առթիվ իրենց շնորհավորական խոսքը եւ ուղերձը հնչեցրեցին Հանրապետության հրապարակում, Հաղթանակի զբոսայգում եւ Եռաբլուրում` նաեւ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին:

Մասնավորապես` Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց. «Մայիսի 8-ին Շուշիի ազատագրմամբ բեկում մտցվեց մեր պատմության մեջ, այդ հաղթանակին սպասում էինք բոլորս: Մինչդեռ Շուշիի հաղթանակը կերտած հերոսները` Ժիրայր Սեֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Սամվել Բաբայանն այսօր գտնվում են բանտախցերում»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ հավելեց, որ մայիսի 6-ին «Երկիր Ծիրանի»-ն այցելել է Հայոց մայրաքաղաքներ Անի ու Կարս, եւ այժմ Հանրապետության հրապարակից ուղերձով դիմում են հայ ժողովրդին, որ Անիի ու Կարսի ճակատագիրը չկրկնելու համար Երեւանը պետք է ազատագրել ՀՀԿ-ից, կոռուպցիայից, դավաճանությունից:

Հաղթանակի զբոսայգում «Երկիր Ծիրանի»-ի նախագահը նշեց, որ հայ ժողովուրդը հսկայական ներդրում ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում` ռազմաճակատ ուղարկելով շուրջ 650 հազար զինվոր, եւ ապացուցեց, որ մենք ռազմի ժողովուրդ ենք, եւ մեր պապերը, մասնակցելով պատերազմին, գիտեին, որ ազատագրելու են Արեւմտյան Հայաստանը, բայց դա տեղի չունեցավ` դավաճանության պատճառով:

Եռաբլուրում Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց. «Մեր հերոսները առաջնորդվում էին «Մահ իմացյալ` անմահություն է», կարգախոսով, եւ մենք հասկանում ենք այդ խոսքերի ուժը, ուղղորդվում այդ խոսքերով: Երբ մենք չունեինք մեր ազգային բանակը, մեր տղաները հայտը ներկայացրեցին, Գուրգեն Յանիկյանը ներկայացրեց քաղաքական հայտը: Եռաբլուրը մեզ համար խորհրդանշական վայր է եւ մեծ խորհուրդ ունի, որովհետեւ այստեղ 20-րդ դարի լավագույն մարտիկ, հերոս ու մտավորական Անդրանիկն է: Եվ Անդրանիկի շուրջ այսօր իր զինվորներն են հավաքվել, որոնք նայում են մեր երկու լեռներին` Արագածին ու Արարատին, եւ իրենց ուղերձը փոխանցում մեզ: Եվ մենք պարտավոր ենք կյանքի կոչել այն կտակը, որն իրենցից ստացել ենք` Դեպի Արարատ»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    պատմական այդ բոլոր յիշատակումները պատկանում են Պատմութեան, այսինքն՝ անցեալին, լինի այդ 25 տարիներ կամ 100 տարիներ առաջ

    այն ժամանակ, չունէինք Պետութիւն, չունէինք բանակ…

    այժմ կացութիւնը լիովին տարբեր է

    այն հին ու անցած օրերին տակաւին կառչած անձիքը, կամ – հանցագործութեան ճամբով – հասան իսկական բանտ, կամ ել նախընտրում են իրենք իրենց բանտարկել հեռաւոր անցեալի մտա-հոգեբանական բանտում

    անցեալը չենք մոռնար եւ կ’ոգեկոչենք, անկասկած,
    սակայն՝ որպէս անցեալ

    ապա կ’ընթանանք դէպի առաջ

    բացի անոնք որոնք պահուըտած են բանտում կամ ել իրենց դատարկ ու խղճալի լոզունքներում, եւ հեռաւոր կամ ցնորական երազանքների ճանապարհով, տեւաբար ու միայն փախչում են տարրական իրականութիւնից, իսկական ջանքից, աշխատանքից

    (ի դէպ, խակ ծիրանը անհամ կը լինի…)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031