Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն դա բավական է, որ Կաթողիկոսն Արամ արք. Աթեշյանին կարգալույծ անի». Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)

Մայիս 13,2017 15:52

«Արամ Աթեշյանը մեծ հույսեր ուներ, որ տեղապահ կընտրվի, բայց խայտառակ պարտություն կրեց Գարեգին Բեկչյանից, ով տեղապահ է ընտրվել: Նա լիազոր անձ է՝ մինչեւ պատրիարքի ընտրությունները»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Պոլսի պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը:

Հիշեցնենք, որ պոլսահայերն առցանց ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հեռացնել եկեղեցուց: Վերջինս չի հաշտվում այն փաստի հետ, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն է  ընտրվել պատրիարքի տեղապահ: Սարգիս Հացպանյանի բնորոշմամբ՝ իրավիճակն այնքան է լարված, որ Պոլսի  Հայոց պատրիարքարանի դռները Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի առաջ փակ են:

«Աթեշյանի հրամանով պատրիարքարանի դիմաց գտնվող երեղեցու դռները կողպել են, որպեսզի Գարեգին Բեկչյանը չմասնակցի աղոթքի»,-ասաց Հացպանյանը:

Նրա խոսքով՝ միայն դա բավական է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն Արամ Աթեշյանին կարգալույծ անի:

«Արամ Աթեշյանը հայտնի է իր սրբապղծություններով եւ չի ճանաչում այն փաստը, որ Բեկչյանն ընտրվել է: Նա չի հրաժարվում փոխանորդի իր կարգավիճակից: Զարմանալի է Մայր Աթոռի կարգավիճակը: Նա կարող էր պատժել, բայց պատիժը չկա: Եկեղեցին չի մեկնաբանում այս հարցը, լռում է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031