Լրահոս
Օրվա լրահոսը

Սպահանի Բեթղեհէմ եկեղեցին. Իրանի հայերու պատմութեան եւ արուեստի արտայայտութիւնը

Նոյեմբեր 16,2026 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Սպահանի պատմական Նոր Ջուղա թաղամասին մէջ գտնուող Բեթղեհէմ եկեղեցին, որ ունի աւելի քան 400 տարուան պատմութիւն, Իրանի հայ համայնքի նշանաւոր պատմական եւ կրօնական յուշարձաններէն է եւ այս քաղաքին մէջ մշակութային ու կրօնական համակեցութեան խորհրդանիշը։

Parstoday-ի հաղորդմամբ՝ պատմական այս կառոյցը կառուցուած է Սեֆեաններու ժամանակաշրջանին՝ հայ անուանի վաճառականներէն մէկուն նախաձեռնութեամբ։ Իրանական ճարտարապետութեան եւ հայկական կրօնական արուեստի համադրութեամբ անիկա կը ներկայացնէ հայ համայնքի մշակութային ժառանգութեան բացառիկ նմուշներէն մէկը։

Բարձրադիր գմբէթը, աստուածաշնչեան թեմաներով որմնանկարներն ու գեղարուեստական նրբաճաշակ զարդանախշերը Բեթղեհէմ եկեղեցին դարձուցած են Սպահանի մշակութային եւ կրօնական զբօսաշրջութեան կարեւորագոյն տեսարժան վայրերէն մէկը։

Եկեղեցւոյ անուանումը կը ծագի Բեթղեհէմ քաղաքէն, որ Յիսուս Քրիստոսի ծննդավայրն է։ Եկեղեցւոյ պատմութիւնը Իրանի մշակոյթի եւ քաղաքակրթութեան մէջ հայերու ներկայութեան ու նշանակալի ներդրման պատմութեան անբաժանելի մասն է։

«ԱԼԻՔ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել